ՀՀ փաստբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը հրաժեշտ է տվել Պալատի, Փաստաբանական դպրոցի և Հանրային պաշտպանի գրասենյակի գործընկերներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՓՊ մամուլի ծառայությունը:
Հանդիսավոր միջոցառմանը Պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ՀՀ փաստաբանների պալատում կատարած անբասիր և բարեխիղճ աշխատանքի և փաստաբանական ինստիտուտի զարգացման հարցում ներդրած ավանդի համար պատվոգիր է հանձնել Արթուր Հովհաննիսյանին: Գործընկերները, շնորհավորելով Արթուր Հովհաննիսյանին, մաղթել են նորանոր հաջողություններ պետականաշինության պատասխանատու աշխատանքում:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նա ՀՀ վարչապետի որոշումով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ: