Նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել, որով Վահան Մարտիրոսյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար: Ըստ հրամանագրի՝
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Վահան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար»: