Խախտումների հիման վրա կայացված որոշումները հնարավոր է ստանալ նաև էլեկտրոնային հասցեով

Ճանապարհային ոստիկանության աշխատակից Արեմն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում իրազեկում է հրապարակել.

«Հարգելի վարորդներ, տեսանկարահանող և լուսանկարահանող-արագաչափ սարքերով հայտնաբերված իրավախախտումներով կայացված որոշումները այսուհետ կարող եք ստանալ նաև էլեկտրոնային հասցեով: Հնարավորությունը ստեղծվել է police.am կայքում. մտնում եք տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտումների բաժին, համապատասխան տողում լրացնում եք էլեկտրոնային հասցեն և հաշվառման վկայագրի (տեխանձնագիր) սերիան և համարը ու գրանցվում: Գրանցվելուց հետո բոլոր որոշումները, նախքան փոստային ծառայությանը հանձնելը, էլեկտրոնային տարբերակով կստացվեն Ձեր էլեկտրոնային հասցեին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել