Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ, օգոստոսի 31-ին արդարացման դատավճիռ է ընդունել՝ 26-ամյա և 23-ամյա եղբայրների հանդեպ, ովքեր մեղադրվում էին դիտավորությամբ ուրիշի գույքը վնասելու համար:
Այսպիսով, համաձայն մեղադրական եզրակացության՝ Կարեն Մենքոնյանը եղբոր՝ Անդրանիկի հետ նախորդ տարվա ապրիլի 19-ին ժամը 12:00-ի սահմաններում ուրիշի գույքը վնասելու դիտավորությամբ ոտքերով դիտավորյալ հարվածներ են հասցրել Աբովյան քաղաքի Շինարարների փղոցի թիվ 10 տան դիմաց կայացված իրենց հորեղբոր՝ Գագիկ Մելքոնյանին պատկանող «Մերսեդես Ե 200» մակնիշի ավտոմեքենայի ձախակողմյան հատվածի հետևի դուռը` վերջինիս պատճառելով զգալի չափերի ` 31.500 ՀՀ դրամի գույքային վնաս:
Եղբայրներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունել: Դատարանում նրանք հայտնել են, որ հորեղբոր ընտանիքի հետ լարված հարաբերություններ են ունեցել՝ ժառանագությունը կիսելու հետ կապված: Եվ որ հորեղբայրը մինչ այս էլ մի քանի անգամ դիմել է ոստիկանություն՝ իրենց մեղադրելով տարբեր հանցագործություններ կատարելու համար:
Դատարանը սակայն համարել է, որ եղբայրներին առաջադրված մեղադրանքը ապացուցված չէ, նախաքննական մարմինը Կարեն Մելքոնյանի և Անդրանիկ Մելքոնյանի կողմից կատարած վերը նշված արարքները որակելիս, անտեսել է այդ արարքի քրեաիրավական գնահատման համար էական նշանակություն ունեցող մի շարք փաստական հանգամանքները: Դատարանը հռչակել է նրանց անմեղությունը: