Աշխատանքներ են տարվում հրամանատարական պատրաստության կազմակերպման մակարդակի բարձրացման համար

ՀՀ ԶՈՒ 1-ին բանակային զորամիավորումում զորամիավորման հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ կայացել է քննարկում՝ մասնակցությամբ ենթակա զորամասերի, գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների:

Քննարկվել են հրամանատարական պատրաստության կազմակերպման մակարդակի բարձրացման ուղիներն ու մեթոդները:

Ուշադրություն է դարձվել հրամանատարական, ուսումնամեթոդական և այլ հավաքների կազմակերպմանը, հրամանատարական և մեթոդական պարապմունքներին, ինչպես նաև թերությունների հայտնաբերմանն ու շուտափույթ բացահայտմանը, կարճատև ժամանակամիջոցում դրանց վերացմանն ուղղված աշխատանքներին: Կարևորվել է հրամանատարական պատրաստության հիմնական սկզբունքի անխափան կիրառումը:

Իրավաբանnet

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել