Ի՞նչ իրավական կարգավիճակ ունի տիեզերական տարածությունը

Տիեզերական տարածությունը օդային տարածության սահմնաններից դուրս գտնվող տարածությունն է։ Տիեզերական տարածության իրավական ռեժիմը նախ նախատեսում է, որ այդ տարածքի նկատմամբ չի տարածվում որևէ պետության ինքնիշխանությունը։

Տիրեզերական տարածությունը ենթակա չէ ազգային յուրացման ո՛չ դրա նկատմամբ ազգային ինքնիշխանության հռչակմամբ, ո՛չ օգտագործմամբ կամ զբաղեցմամբ, ո՛չ էլ ցանկացած այլ միջոցներով։ Այս մասին է նշվում Տիեզերքի մասին պայմանագրի 2-րդ հոդվածում։

Տիեզերական տարածությունը բաց է բոլոր պետությունների կողմից հետազոտման համար։ Տիեզերական տարածության հետազոտումն ու օգտագործումը իրականացվում է ի շահ բոլոր երկրների անկախ նրանց տնտեսական կամ գիտական զարգացման աստիճանից։ Այն հանդիսանում է ողջ մարդկության սեփականությունը։

Կարևոր է նշել, որ երկրի ուղեծրի կամ տիեզերական տարածության ավելի հեռավոր մասեր հասցվող բոլոր տիեզերական օբյեկտները ենթակա են միջազգային և պետական գրանցման՝ 1975 թ․ կոնվենցիային համապատասխան։

Գրանցման պետությունը տեղեկացնում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին՝ իր գրանցամատյանում գրանցված տիեզերական յուրաքանչյուր օբյեկտի մասին։

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել