Եթե ունեք ընտանի կենդանիներ և բնակվում եք քաղաքային համայնքներոմ, ապա ուշադիր եղեք նրանց նկատմամբ, քանի որ նրանց պահելու կանոները խախտելու դեպքում կարող եք տուգանվել անգամ 250.000 դրամ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի էէփ-րդ հոդվածում նշվում է՝
- Քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչև տասնապատիկի չափով։
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնց հետևանքով վնաս է պատճառվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գույքին, ինչպես նաև ֆիզիկական անձանց առողջությանը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով: