Ավտովթար Ալավերդու ճանապարհին․ տուժողի վիճակը ծանր է

Սեպտեմբերի 9-ին, ժամը 22.25-ին ահազանգ է ստացվել, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Ախթալա հատվածի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ալավերդի-Ախթալա Մ-6 ավտոճանապարհի 7-րդ կմ-ում բախվել են «Sqania» մակնիշի AQA155 (վարորդ Վրաստանի քաղաքացի Ռևազ Սոցոնավա, ծնվ. 1949 թ.) և «Niva» մակնիշի 30zz044 (վարորդ՝ Ա. Ա., ծնվ. 1984 թ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները քաղաքացիների հետ համատեղ Ա. Ա.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցվել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Ալավերդիու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել