ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի գործընկերներ, շնորհակալություն համագործակցության համար: Այսօր ես մամուլի քարտուղարի պաշտոնից ազատվելու դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին»:
Գոհար Պողոսյանը ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի նախկին վարչության պետն էր, իսկ 2014 թվականին նշանակվեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամուլի քարտուղար: