Ոստիկանությունից հայտնում են, որ սեպտեմբերի 6-ին, ժամը 13.20-ի սահմաններում, «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի Հայ ֆիդայինների փողոցում բախվել է ճամփեզրին կայանված «Ֆոլքսվագեն»-ի:
Պատահարի հետևանքով «ԳԱԶ-53»-ի վարորդը՝ 1959 թ. ծնված Հայկ Աթեյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն: