Սերժ Սարգսյանը շնորհակալագրով պարգևատրելու կարգադրություն է ստորագրել

Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 1-ին կարգադրություն է ստորագրել՝ շնորհակալագրով պարգևատրելու մասին: ՆԿ-148-Ա կարգադրության մեջ նշվում է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերի մասին» ՆՀ-764 հրամանագիրը` ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրային ռադիոյի 90-ամյակի կապակցությամբ, երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով պարգևատրել՝

Սարգիս Հայկի ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻՆ «Հայաստանի Հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի արտասահմանի համար տրվող հաղորդումների բաժնի արաբերեն հաղորդումների թարգմանիչ-խմբագիր

Սաբինա Գոռի ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ «Հայաստանի Հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի արտասահմանի համար տրվող հաղորդումների բաժնի թուրքերեն հաղորդումների թարգմանիչ-խմբագիր

Արմեն Վարդանի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ «Հայաստանի Հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի «Ռադիոլուր» լրատվական և վերլուծական ծրագրի համակարգող խմբագիր»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել