Դատախազության շենքերը կնորոգվեն

Կառավարության այս շաբաթվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը վերաբերում է դատախազության 2016 թվականի կարիքների համար անհրաժեշտ շենքերի ու կառույցների ընթացիկ նորոգման և պահպանման գնման գործընթացն իրականացնելուն:

Ֆինանսների նախարար գագիկ Խաչատրյանը գործադիրի անդամներին կներկայացնի կառավարության որոշման նախագիծը, որի համաձայն, դատախազությանն արդեն իսկ հատկացված ֆինանսական միջոցների հաշվին պետք է կազմակերպվի և իրականացվի դատախազության շենքերի և կառույցների ընթացիկ նորոգման և պահպաման գնման ընթացակարգը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2015 թվականին վերոնշյալ նպատակով դատախազությանը հատկացվել է 11 միլիոն 491 հազար դրամ:  Նշված գումարից 2 միլիոն 120 հազար դրամի կնքվել է պայմանագիր, որին համապատասխան իրականացվել են Շիրակի կայազորի զինվորական դատախազության շենքի պատուհանների և ճաղավանադակների պատրաստման, տեղադրման և սանհանգույցի վերանորոգման աշխատանքներ: Մնացած գումարով՝ 9 միլիոն 276 հազար դրամով նախատեսվում է իրականացնել Սյունիքի մարզի (Կապան) դատախազության շենքի ընթացիկ վերանորոգման աշխատանքները: ՀՀ կառավարության 10.02.11թ. թիվ 168-Ն որոշմամբ հաստատված«Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի23-րդ կետի պահանջի չպահպանելը պայմանավորված էվերանորոգման նախահաշվային թղթերի կազմմանխնդիրներով, որոնց պատճառով երկարաձգվել է գործընթացը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել