Վանգ Մինը, Չինաստանի կոմունիստական կուսակցության՝ հյուսիսարևելյան Լիաոնինգ շրջանում գործող տարածքային բաժնի ղեկավարը և երկրի գլխավոր օրենսդիրը հեռացվել է կուսակցությունից և ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ կուսակցական կարգապահությունը խախտելու պատճառով: Այս մասին տեղեկացնում է Shanghai Daily-ն՝ հղում անելով Կոմունիստական կուսակցության Կարգապահական կոմիտեի կենտրոնական հանձնաժողովի տարածած հաղորդագրությանը:
Իր պաշտոնավարման ընթացքում Վանգին չի հաջողվել պատշաճ կերպով վերահսկել շրջանի ընտրությունները և պատասխանատվություն է կրում կատարված լուրջ ընտրակեղծիքի, ինչպես նաև ընտրակաշառք բաժանելու համար:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Մինը պետական միջոցները վատնել է թանկարժեք ընթրիքների վրա, օգտագործել է իր պաշտոնեական դիրքը և իշխանությունը այլ անձանց աշխատանքի և բիզնեսի հարցերում օգնելու համար՝ փոխարենը գումար կամ այլ թանկարժեք նվերներ վերցենելով:
Պաշտոնյայի նկատմամբ հետաքննությունը սկսվել էր մարտ ամսին: Նաև որոշում է կայացվել առգրավել նրա ապօրինի միջոցները և գործը ուղարկվել է դատական դեպարտամենտ:
Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը