Ռիչարդ Հարթունյանը նշանակվել է ԱՄՆ գլխավոր դատախազի խորհրդատվական կոմիտեի նախագահ. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Սուրեն Սարգսյանը:
«ԱՄՆ գլխավոր դատախազ-արդարադատության դեպարտամենտի ղեկավար Լորետա Լինչի հրամանով հայազգի Ռիչարդ Հարթունյանը նշանակվել է բարձրագույն խորհրդատվական կոմիտեի նախագահ, որի լիազորությունները չափազանց լայն են, իսկ պաշտոնը չափազանց ազդեցիկ։ Ի դեպ ներկայիս գլխավոր դատախազ տիկին Լինչը նախկինում գլխավորել է հենց այս կոմիտեն։ 2009-ին Հարթոնյանը Օբամայի կողմից նշանակվել էր Նյու Յորքի դատախազ։ Ի դեպ, Հարթունյանը ԱՄՆ հայ իրավաբանների ասոցիացիայի անդամ է, հայկական համայնքի կյանքում ակտիվ ներգրավված անձնավորություն։ Շնորհավորում եմ Ռիչարդին»,- գրում է նա: