Դժբախտ պատահար Սևան-Երևան ավտոճանապարհին. կան տուժածներ

Օգոստոսի 19-ին, ժամը 22.25-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարերի օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 90-րդ կմ-ին բախվել են «Toyota Previa» մակնիշի 34 UN 948 պ/հ (վարորդ Ս. Ս.) և «Opel Astra G» մակնիշի 35 DL 581 պ/հ (վարորդի ինքնությունն անհայտ է) ավտոմեքենաները, այնուհետև վերջինս բախվել է կամրջի հենասյանը, տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել գազի բալոնների արտահոսքը, կատարել անապարհի մաքրման աշխատանքներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել