Հայտնաբերվել են հետախուզության մեջ գտնվող անձինք

Ոստիկանությունից տեղեկանում ենք, որ օգոստոսի 15-ին, ժամը 15-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել է 1959 թ. ծնված Սվետլանա Մ.-ն, ով 2002 թ. հունվարի 28-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի /յուրացնելը կամ վատնելը/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

Ոստիկանությունից տեղեկանում ենք նաև, որ ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1964 թ. ծնված Տիգրան Գ.-ն, որը օգոստոսի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել