Օգոստոսի 7-ին, ժամը 10.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի վարձակալը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1961 թ. ծնված Ն. Ն.-ի դին:
Իրավաբան.net