2016 թվականի օգոստոսի 3-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԴԱՀԿ ծառայության՝ Իջևան քաղաքում գտնվող Տավուշի մարզային բաժնում։
Ծառայության ղեկավարը տեղում ծանոթացել է Տավուշի մարզային բաժնի աշխատանքային պայմաններին, տրված հանձնարարականների կատարման ընթացքին և ձեռքբերված արդյունքներին։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Տավուշի մարզային բաժնի գործունեության ընթացքում հանդիպող խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները, ինչպես նաև բաժնում հարուցված խնդրահարույցվարույթներիընդհանրություններն ու առանձնահատկությունները։
Հարկադիր կատարման ծառայության ղեկավարը մատնանշել է այն ոլորտներն ու գերակա հարցերը, որոնք առավել ուշադրության կարիք ունեն, և որոնց ուղղությամբ հատկապես անհրաժեշտ է տանել լուրջ և հետևողական աշխատանքներ։ Արմեն Հարությունյանը շեշտել է նաև այն միջոցները, որոնք կնպաստեն բաժնի գործունեության արդյունավետության և աշխատանքների որակի առավել բարձրացմանը։
Խորհրդակցության ավարտին Արմեն Հարությունյանը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ նախանշելով դրանց կատարման ստույգ ժամկետներն ու պայմանները։
Իրավաբան.net