Երևան Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 4-ին՝ ժամը 11.00-17.00-ին, կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝
Գոգոլի փողոցի 3, 5, 7, 9 շենքերի և 1-ից 90 համարի անհատական տնատիրությունների, Գոգոլի փողոցի նրբանցքի ու նոր ճանապարհի, Ռուբինյանց փող. 5/1, Վարշավյան փող. 79 և 83 շենքերի՝ իրենց կոտորակներով, Մյասնիկյան պող. 11-ից 53 կենտ համարների անհատական տնատիրությունների, Դ.Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի և Կենդանաբանական այգու ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Իրավաբան.net