Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը նախաքննության մարմիններում գործերի քննության վերաբերյալ

Հուլիսի 17-31-ը Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ նախաքննության տարբեր մարմիններում հարուցվել եւ քննվում են քրեական գործեր: Այդ կապակցությամբ վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ այդ գործերով անհրաժեշտ է ապահովել բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն՝ հնարավոր առավելագույն թափանցիկության եւհաշվետվողականության պայմաններում: Ընդ որում, դա պետք է անել այնպես, որ ապահովվի այդ վարույթների արդյունքների նկատմամբ ողջամիտ կանխատեսելիություն: Միայն նշված սկզբունքների կիրառմամբ իրականացված վարույթները կարող ենապահովել արդյունավետություն եւ հանրային վստահություն այդ գործերի նկատմամբ:

Այս առումով, հաշվի առնելով զինված խմբի վերաբերյալ քրեական գործի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը՝ կարեւորում ենք այդ գործի քննությունը Ազգային անվտանգության ծառայության միջնորդությամբ Հատուկ քննչական ծառայությանը հանձնելը՝ անաչառ եւ համակողմանի քննություն ապահովելու եւ այդ կապակցությամբ առկա կասկածները փարատելու նկատառումով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից իր լիազորությունների սահմաններում դրսեւորվելու է անհրաժեշտ հետեւողականություն արդյունավետ քննության նշված չափանիշների իրացման հարցում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել