«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը երկու ամսով կալանավորվեց: Այս տեղեկությունը հաստատեցին «Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ-ից, որոնց փաստաբաններից Լուսինե Հակոբյանը հանդիսանում է նրա պաշտպանը:
Որոշումը կայացրել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը:
Այլ մանրամասներ հնարավոր չեղավ ԻՀԿ-ից պարզել. փաստաբանը զբաղված էր:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Իրավաբան.net