Նյարդերի պատերազմում ոստիկանությունը պարտվում ա. Սուրեն Սահակյան

Նյարդերի պատերազմում ոստիկանությունը պարտվում ա։ Նրա անհամաչափ վարքը, Երանոսյանի ու Կարապետյանի մոտ նկատվող խուճապը դրա վկայությունն են։ Խաղաղ անհնազանդության մարտավարության որդեգրման դեպքում հանրության զենքը կամքն ա։ Ասում ես գնա՞, ես չեմ գնում։ Ցրո՞ւմ ես, վաղը նույն հաստատակամությամբ էլի կգամ։ Չստացվե՞ց, մյուս օրը կգամ։ Հավաքների խաղաղ ընթացքը քաղաքացիական հագուստով սադրիչ բաշիբոզուկների հարձակումներից պաշտպանելու նպատակով հանրությունը իրավունք ունի կազմակերպել ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք հավաքի վայրից կհեռացնեն նրանց։ Ուժայիններն ու շինծու գործերով քաղաքացիների վրա քրական գործեր կարող արդարադատության համակարգը իրենց օրենքից դուրս են դնում։ Հետևաբար, խաղաղ անհնազանդության երևույթներից զատ, եթե որևէ մի «օպերի» մի պատի տակ գտնեն ձախ աչքի հետ տեսողության խնդիրներ ունեցած վիճակում, արդարադատ հանրությունը առանձնապես չի տվայտվի։

Այս մասին իր ՖԲ հաշվում գրառում է կատարել քաղաքացիական ակտիվիստ Սուրեն Սահակյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել