Առողջապահության նախարարի հրամանով ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրամանով ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի ղեկավարությամբ` ծննդկանի մահվան դեպքի կապակցությամբ։ Կինը հուլիսի 26-ին «Սլավմեդ» բժշկական կենտրոնում կեսարյան հատումով երեխա է ունեցել, այնուհետև բարդացած վիճակում տեղափոխվել «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ ժամեր անց արձանագրվել է կենսաբանական մահ։

Նախարարի կողմից տրվել են խիստ հանձնարարականներ մանրամասն և հանգամանալից ուսումնասիրելու դեպքի հետ կապված բժշկական օգնության կազմակերպման գործընթացը։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ինչի ավարտից հետո միայն հնարավոր կլինի գնահատել մահվան պատճառահետևանքային կապը։

Նախարարի մեկ այլ հրամանով ևս մեկ հանձնաժողով է ստեղծվել ուսումնասիրելու և գնահատելու «Սլավմեդ» բժշկական կենտրոնում մանկաբարձագինեկոլոգիական ծառայության վիճակը։ Արմեն Մուրադյանը հանձնարարել է վեր հանել կազմակերպչական և բժշկական օգնության թերությունները և ներկայացնել առաջարկություններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել