Անահիտ Բախշյանը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին

«Ժառանգություն» կուսակցության և Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը.

«Նախագահը վերջապես խոսեց ու ասաց, «Պատճառներին, իհարկե, այս պահին չեմ անդրադառնալու: Հիմա դրա ժամանակը չէ: Կասեմ միայն, որ բոլորս պետք է սրանից դասեր քաղենք:»
Ոչ միայն ես, այլև, ինչպես ասվեց, այս վիճակին պատանդ մնացած հասարակությունը, կուզեր հենց պատճառների ու իրենց քաղած դասերի մասին լսել: Ինչ որ այս օրերին կատարվեց, ընդամենը հետևանք է: Քանի պատճառների ու իրենց քաղած դասերի մասին չի խոսվում, լարվածությունը չի թուլանալու: Բանակցությունների մասին էլ չասվեց, ընթանում են, չեն ընթանում,դրանց բովանդակությունն էլ կարող էր լարվածությունը թուլացնել:»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել