Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, հուլիսի 20-ին, ժամը 9.00-ին, Նոր Խարբերդ գյուղից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Տիգրան Հ.-ին, որը հուլիսի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: