Ինչպես արդեն իսկ տեղեկացրել էինք, Խորենացի փողոցում բախումներ եղան հավաքվածների և ոստիկանների միջև:
Այժմ իրավիճակը հարաբերականորեն խաղաղ է: Հավաքվածները աղբամաններով բարիկադներ են սարքել գրեթե ամբողջ փողոցի երկայնքով:
Ավելի վաղ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հավաքվածներին կոչ արեց չտրվել սադրանքներին, բռնությունների չդիմել:
Այժմ, հավաքվածները բացականչում են՝ ոստիկան, միացիր:
Այժմ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այստեղ են Հայ առաքելական եկեղեցու սպասավորները, ովքեր եկել են աղոթք ասելու:
Իրավաբան.net