Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը կոչով դիմել է իշխանություններին

Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբավորման կողմից Ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելուց հետո Երեւանում ընթացող իրադարձություններին, դիմել է ՀՀ իշխանություններին՝ կոչ անելով նրանց գտնել ողջախոհ լուծումներ ստեղծված իրավիճակի լուծման համար: Երգչուհին իր ֆեյսբուքյան հաշվում գրառում է կատարել, նշելով.

«Մարդն արժեք է, Հայ մարդն առավել եւս…
Տիգրան Մանսուրյանի արտաբերած խոսքերը հանգիստ չեն տալիս ինձ այս օրերին…
իջեք ձեր պատվանդանից, հարգելի՛ իշխանավորներ, դեմքով դարձեք դեպի ժողովուրդը, ականջալուր եղեք նրան, փորձեք լսել եւ հասկանալ նրա ցավը, գտեք ողջախոհ լուծումը դուրս գալու այս ծանր իրավիճակից…»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել