Հերթական զավեշտը. ռուսական սպեցնազն է գալիս` գազային հարձակում իրականացնելու համար: Իսկ Միացյալ Նահանգների անվտանգության դաշնային բյորոյից ով է գալու և ինչ տեսակի հարձակում պետք է իրականացնի: Տկարամտության փայլատակող դրսևորում կամ տեղեկատվական զառանցանք: Լավ, մարդ ինչքան պարզունակ պետք է լինի չհասկանալու համար, որ իրավապահներն ունեն բազմաթիվ ռեսուրսներ` կտրուկ գործողություններ իրականացնելու համար, սակայն հակված են կոնստրուկտիվ բանակցությունների միջոցով կարգավորել իրավիճակը…
Իսկ սադրիչ հայտարարությունները հասարակությանը մոլորության մեջ գցելու պարզունակ դրսևորում է, որն այս պարագայում կիրառվում է անազնիվ մարդկանց կողմից…
Այս մասին իր ՖԲ հաշվում գրառում է կատարել ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը: