Բռնի կերպով բերման են ենթարկվել ևս 6 անձ

Ոստիկանության Էրեբունու ՊՊԾ տանող բոլոր ճանապարհները փակ են, բեռնատար և ոստիկանական մեքենաներ են կանգնած այնտեղ տանող ճանապարհների մոտ: Խորենացու փողոցում բեռնատարներով փակված ճանապարհի այս կողմում հավաքվծ են լրագրողներ, ակտիվիստներ և հասարակական կազմակերպություններից ներկայացուցիչներ:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց, որ այս հատվածում լրագրողների, ակտիվիստների և շարքային քաղաքացիների հավաքելը շատ կարևոր է. այն կզսպի իշխանություններին բռնության ճանապարհով հարցը կարգավորել:

«Սա այն դեպքն է, որ պետք է համբերություն ունենալ և բանակցությունների միջոցով  լուծմանը հասնել,  չի կարելի թույլ տալ արյունահեղություն, և հենց այս պատճառով է կարևոր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, լրագրողների ներկայությունը: Ես դրա համար եմ այստեղ: Նաև իմացա, որ գալիս այստեղից անօրինական ձերբակալում են: Իմ աչքի առաջ վեց հոգու տարան: Առանց բացահայտելու, թիկնեղ 6-7 ոստիկաններ գալիս, մարդկանց բռնում, տանում էին: Բերման ենթարկվածների մեջ կային «Էլեկտրիկ Երևանի» Մաքիսմը, Կարո Եղնուկյանը, և այլ անձիք, որոնց ես չեմ ճանաչում… Կան մտահոգիչ լուրեր, որ ձերբակալվածների նկատմամաբ բռնություններ են կատարվել»:

Իրավապաշտպանի խոսքով, այս իրավիճակից ելքը պետք է լինիէ բանակցությունների միջոցով: Երկրորդ հերթին, իշխանությունները ոչ թե պետք է գրգռեն հասարակությանը ձերբակալություններով, այլ մեղմեն իրավիճակը. «Եվ սրանից հետո իշխանությունը մի բան պիտի հասկանա, եթե իրավական հարցում չեն լուծվում խնդիրները, կգտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն ուժային ձևով լուծել դրանք: Ես, իհարկե, չեմ ընդունում ուժային մենթոդները, բայց նաև  հասկանում եմ, որ կարող են գնալ հուսահատ քայլերի»:

Նշենք, որ քիչ առաջ Վանաձորի Հելսինկայն ասոցիացիան հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ձերբակալվել են «Հիմնադիր խորհրդանաի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանի կինն ու դուստրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել