Թուրքիայի նախագահ Էրդողանը խոստացել է վրեժ լուծել արյունոտ, 42 կյանք խլած հեղաշրջման փորձ կատարելու համար, որից հետո իր աջակիցները դուրս են եկել Թուրքիայի փողոցներ՝ ընդդեմ զինվորականների դեմ։
The Daily Mail-ը գրում է, որ Թուրքիայի նախագահը զինված հեղաշրջման փորձին մասնակից դարձած զինվորականները մեծ գին կվճարեն՝ իրենց դավաճանության համար։ Էրդողանը այս ամենի կազմակերպման մեջ մեղադրել է իր մրցակից Ֆեթուլլահ Գյուլենին։ Միլիարդատեր Գյուլենն ապրում է Ֆիլադելֆիայում և հովանավորում է կրթական մի շարք ծրագրեր։ Նշվում է, որ Գյուլենը մի քանի անգամ ներքին խդժդություններ է հրահրել Թուրքիայում։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այն բանից հետո, երբ իր աջակիցները նշել են ռազմական հեղաշրջումը, վերադարձել է Ստամբուլ և հավաքվածներին ուղղված իր խոսքում նշել է, որ Գյուլենի համախոհները վերջին 40 տարիների ընթացքում ներթափանցել են զինված ուժեր, ոստիկանություն և պետական այլ կառույցներ։
Էրդողանը նշել է, թե հեղափոխության փորձ կատարողները թանկ գին են վճարելու Թուրքիային դավաճանելու համար։
Սակայն Գյուլենի շահույթ չհետապնդող կազմակերպությունը հերքել է իր կապը Թուրքիայի զինուժի հետ և դատապարտել է այս քայլը։
Այս պահին սպանվածներից 17-ը ոստիկանական ուժերից են։ Նշվում է, որ զինված հեղափոխության նախաձեռնողը Մուհարեմ Կոսեն է։ Նա վերջերս ազատվել էր զինված ուժերում իրավական խորհրդատվության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնից՝ Գյուլենի հետ կապ ունենալու պատճառով։ Նա սպանվել է Էդրողանի աջակիցների հետ բախումների ժամանակ․ նշում են աղբյուրները։
Իրավաբան․net