Թուրքիայիում զոհերի թիվը հասնում է 60-ի

Թուրքիայի Գելբաշի շրջանի գլխավոր դատախազությունից հայտնում են, որ հետաքննություն է սկսվել զինված հեղաշրջում սկսելու փորձի առթիվ, իրավիճակը վերահսկողության տակ է․ այս մասին գրում է Reuters-ը։

Միայն այս շրջանում սպանվել է 42 մարդ, սակայն զոհեր են եղել Ստամբուլում։

Այս իրադարձությունների ընթացքում ոստիկանության հատուկ նշանակության զորքերից, ոստիկանական  ավիացիայից, ոստիկանության ակադեմիայից սպանվել է ավելի քան 40 հոգի։

Այս պահի դրությամբ զոհերի թիվը հասնում է 60-ի, վիրավորներինը՝ 150-ի։

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել