Հայտնի է ահաբեկչի ինքնությունը

Ոստիկանությունը դեռևս չի պետք է հաստատի անձի ինքւոյթւոնը, ով վարել է սպիտակ բեռնատարը դեպի հարյուրավոր մարդկանց վրա, ովքեր տոնում էին Բաստիլի տոնը Նիսի լողափին. այս մասին հաղորդում է BBC-ին:

Սակայն որոշ տվյալներ սլաքներն ուղղում են դեպի 31-ամյա տղամարդը, ով հայտնի է ոստիկանության կողմից, սակայն նախկինում ջիհադիստների խմբի հետ կապ չի ունեցել: Նրա անունը Մոհամեդ Լահոուայեջ Բոհլել է: Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Երբ փրկարրաներն օգնում էին տղամարդկանց, կանանց ու երեխաներին, ոստիկանությունը խուզարկել է բեռնատարը` ապացույցներ հայտանաբերելու համար: Մեքենայի ներսում նրանք փաստաթղթեր են գտել, որոնք վկայում են, որ 31-ամյա տղամարդը թունիսյան ծագում է ունեցել և բնակվել Նիսում:

Նախկինում նա խնդիր է ունել ոստիկանության հետ` մանր հանցագործություն կատարելու համար, բայց չի եղել հսկողության տակ գտնվող երիտասարդ ռադիկալների ցուցակում: Ֆրանսիայում այն անձիք, որոնց տրված է «fiche S», համարվում են պետական անվտանգությանը վտանգ սպառնացող անձիք: Եվ 2015 թվականի հունվարից ի վեր Ֆրանսիայում կատարված ահաբեկչությունները կատարվել են «fiche S» համարում ունեցողների կողմից, ովքեր նաև կապված են եղել Իսլամական պետության հետ:

Թեև ի սկզբանե ականատեսները կարծել են, թե վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, սակայն քիչ անց պարզվել է, որ դա կատարվել է դիտավորությամբ. «Ես նույնիսկ հասցրեցի տեսնել վարորդի դեմքը: Նա  մորուք ուներ և դեմքին հրճվանք կար»,- ասել է ակնատես մի տղամարդ:

Բեռնատարում հայտանաբերվել են նաև ատրճանակ, այլ տիպի զենքեր, որոնք սակայն կեղծ են եղել: Այս հանգամանքը կասկածներ է առաջ բերում, թե արդյոք ահաբեկիչը ջիհադիստների կողմից աջակցություն է ունեցել:

Նշվում է, որ այս ահաբեկչությունը կապվում է նաև Իսլամական պետության ներկայացուցիչ Մոհամմեդ ալ-Ադնանի 2014-ին հրապարակված աուդիոհաղորդագրության հետ. «Եթե չեք կարողանում ռումբ պայթեցնել կամ կրակել, ձեր մեքենայով վրաերթի ենթարկեք»,- ասել էր նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել