Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվել է 2 ՀՀ քաղաքացի։ Հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
Նշենք, որ Ֆրանսիայի Նիս քաղաքում հուլիսի 14-ի երեկոյան Բաստիլի գրավման օրը նշող մարդկանց ամբողխի մեջ արագությամբ մխրճվել է բեռնատար մեքենա, ինչի հետևանքով սպանվել է 84 մարդ, ավելի քան 120 մարդ վիրավորվել: