Բրիտանական Royal United Services Institute-ի ահաբեկչության դեմ պայքարի փորձագետ Մարգարեթ Գիլմորը BBC-ին հայտնել է, որ Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության դեպքում կան բոլոր հիմքերը Իսլամական պետության ահաբեկիչների գործը համարվելու համար: Սակայն նա նշել է նաև, որ հավանական է, որ ահաբեկչություն կատարողը պարզապես Իսլամական պետության գաղափարախոսության կրողն է.
«Սա ցույց է տալիս, որ այս օրերին իրականցված հարձակումների տարբեր են, քան երբևէ եղել է: Դրանք կատարվում են խմբերի կամ անհատների կողմից, ովքեր կարող են միմյանց հետ կապ ունենալ, կամ չունենալ: Եվ սա ցույց է տալիս, որ նրանց կիրառած մեթոդները այնքան տարբեր են, քան երբևէ եղել են: Եվ դրանց դեմ պայքարելու իրավապահների աշխատանքը ավելիուավելի բարդանում է»,- ասել է նա: