Ասօր կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը անդրադարձել է սոցփաթեթների հանգստի բաղադրիչի կասեցման հարցին և ասել, որ հանձնարարել է Վերահսկիչ պալատի նախագահին` ուսումնասիրել և զեկույց ներկայացնել խնդրի վերաբերյալ:
Ի պատասխժան դրա, Իշխան Զաքարյանը նշել է, որ մարտի 24-ին տրված հանձնարարականը կատարվել է, ստուգումներ են կատարվել Հայաստանի տարբեր զբոսաշրջային համայնքներում և հայտնաբերվել է 300 միլիոն դրամի խախտումներ:
Մասնավորապես, Ծաղկաձորի 21 հանգստյան տներում ու հյուրանոցներում հայտնաբերվել է 28 մլն դրամի խախտում, Ջերմուկում ստուգումներ են անցկացվել 13 հյուրանոցներում ու հանգստյան տներում, որտեղ հայտնաբերվել է 43 մլն դրամի խախտում, Արզնիում՝ 22 միլիոն դրամի, Արտավազում՝ 10 միլիոն դրամի, Հանքավանում 4 մլն դրամի խախտումներ: