ՀՀ նախագահի հրամանագրով Կարեն Մարդանյանը նշանակվել էր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը.
Ծնվել է 12.10.1975թ. Երևան քաղաքում:
1998թ. ավարտել է Երևանի «Գալիք» համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
04.09.1998-12.01.1999թթ. աշխատել է Երևանի Շահումյանի շրջանի ժող. դատարանում՝ որպես ցրիչ:
12.01.1999-01.02.2005թթ. աշխատել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանում, նախ՝ ցրիչ, ապա` 30.12.1999- 01.02.2005թթ.` որպես գրասենյակի քարտուղար` ստանձնելով դատավորի օգնականի պարտականությունները:
01.02.2005-08.10.2007թթ. աշխատել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանում` որպես դատարանի նախագահի օգնական:
08.10.2007-02.04.2008թթ. աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ որպես իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետ:
02.04.2008-20.06.2008թ. աշխատել է Երևանի քրեական դատարանում՝ որպես դատավորի օգնական:
23.06.2008թ.-ից առ այսօր աշխատում է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր:
13.03.2009-13.03.2014թթ. ԼՂՀ արդարադատության խորհրդի դատավոր անդամ է: 2011թ.-ից ընդգրկված է ԼՂՀ դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում:
2001թ.-ից հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ:
2016թ.-ից դատավոր է
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Իրավաբան.net