Այսօր՝ հունիսի 4-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոր որոշում է ընդունել՝ Արփինե Հովհաննիսյանին և նրա խորհրդական Մարիամ Այվազյանին Սլովակիա գործուղելու վերաբերյալ.
«Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի խորհրդական Մարիամ Այվազյանին 2016 թվականի հուլիսի 6-8-ը գործուղել Սլովակիայի Հանրապետություն (Բրատիսլավա)՝ ԵՄ-Արևելյան գործընկերության պետությունների արդարադատության նախարարների և ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը մասնակցելու համար:
2. Արփինե Հովհաննիսյանի և Մարիամ Այվազյանի՝ Սլովակիայի Հանրապետություն (Բրատիսլավա) գործուղման հետ կապված ճանապարհածախսի և օրապահիկի ծախսերը, ինչպես նաև 2016 թվականի հուլիսի 6-7-ը գիշերավարձի ծախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Արփինե Հովհաննիսյանի և Մարիամ Այվազյանի՝ Սլովակիայի Հանրապետություն (Բրատիսլավա) գործուղման հետ կապված 2016 թվականի հուլիսի 7-8-ը գիշերավարձի ծախսը կատարվելու է հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սլովակիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը»:
Իրավաբան.net