«Երևանյան ամառ 2016» ծրագրի շրջանակում, Սահմանադրության օրվան և խորհրդանիշերին նվիրված միջոցառումներով պայմանավորված, ս/թ հուլիսի 5-ին` ժամը 19.00-ից – 20.00-ն մայրաքաղաքի ներքոհիշյալ ճանապարհահատվածներում դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը՝ Ազատության հրապարակ – Թումանյան փողոց – Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց – Աբովյան փողոց – Թումանյան փողոց – Ազատության հրապարակ:
Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը։
Երևանի քաղաքապետարան