ԱՄՆ-ում սխալմամբ ձերբակալել են Արաբական Միացյալ Էմիրություններից ժամանաշ գործարարի՝ մտածելով, թե նա ISIS-ի (Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորում) անդամ է:
Ահմեդ ալ-Մենհալին ձերբակալվել է նախորդ շաբաթ, ձերբակալման ժամանակ նա գիտակցությունը կորցրել է: Հաղորդում է Daily Mail-ը: Տղամարդը ԱՄՆ-ում է եղել ապրիլ ամսից, իջևանել է հյուրանոցներից մեկում: Ձերբակալման ժամանակ նա կրել էր ավանդական արաբական հագուստ, սա հիմք է հանդիսացել, որ հյուրանոցի աշխտակիցները կասկածեն, որ նա ծայրահեղական է:
Ձերբակալությունից հետո պարզվել է, որ տղամարդը ISIS-ի անդամ չէ: ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարությունը ներեղություն է խնդրել կատարվածի համար: