Հուլիսի 3-ին, ժամը 08.38-ին ահազանգ է ստացվել, որ մարդատար ավտոմեքենան դուրս է եկել Արարատի մարզի Արարատ քաղաքի ԶՈԴ կամրջի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածում՝ 53-րդ կմ-ին, «Volkswagen Jetta» մակնիշի 34 QO 722 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Բ. 1953 թ. ծնված ԱՄՆ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորներ Վ. Ա.-ը (1961 թ. ծնված), Ե. Մ.-ը (1952 թ. ծնված) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Վ. Ա.-ին և Ս. Բ.-ին և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Վ. Ա.-ը, Ս. Բ.-ը և Ե. Մ.-ը հոսպիտալացվել են Արարտի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածներիի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները փակել են գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան: Այս մասին հաղորդում են ԱԻՆ-ից:
Իրավաբան.net