Ինչպիսի՞ն է նորանշանակ դատավոր Աննա Մաթևոսյանի կենսագրությունը

ՀՀ Նախագահի 2016 թվականի հունիսի 16-ի հրամանագրի համաձայն՝ Աննա Մաթևոսյանը նշանակվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Ստորև ներկայացնում ենք դատավորի կենսագրությունը.

Ծնվել է 27.12.1980թ. Երևան քաղաքում:

2001թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2003թ.` մագիստրատուրան:

15.10.2001-15.01.2003թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողության ծառայությունում` որպես առաջին կարգի մասնագետ:

15.01.2003-13.10.2006թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողության վարչության դատական պրակտիկայի ուսումնասիրության, ամփոփման և վիճակագրության բաժնում` որպես առաջին կարգի մասնագետ:

17.10.2006-13.08.2007թթ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության գիտաուսումնական կենտրոնում` որպես գիտաշխատող:

21.08.2007-19.02.2009թթ. աշխատել է ՀՀ դատախազության աշխատակազմի դատախազների սպասարկման վարչությունում` որպես գլխավոր մասնագետ:

12.02.2009թ.-06.06.16թթ. աշխատել է որպես Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել