ՀՀ կառավարությունը մարտի 17-ի նիստին, ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն անդրադարձավ հանգստյան օրերի հարցին: Նա ասաց, որ նախատեսվում են փոփոխություններ, որոնք «շատ շուտով» կներկայացվեն շահագրգիռ կողմերին. «Որոշ տոներ, որոնք անցյալում եղել են ոչ աշխատանքային օրեր, պատրաստ ենք աշխատանքային դարձնել, ինչպես նաև հակառակը: Նպատակը նաև այն է, որ տարվա ընթացքում մարդիկ ունենան երկու անգամ ավելի երկար հանգիստ շաբաթվա վերջում` «long weekend» կոչվածը: Այս փոփոխության հաշվին, մենք երկու անգամ կունենանք դեպք, եր ուրբաթ և երկուշաբթի օրերը կլինեն ոչ աշխատանքային, ինչը հնարավորություն կընձեռնի ունենալ 4 ոչ աշխատանքային օր, այն համարում ենք շատ կարևոր: Մի շարք այլ նորամուծություններ ևս կներկայացվեն ձեր դատին շատ շուտով»,- ասել է Դավիթ Հարությունյանը:
Մենք գրավոր հարցում ուղարկեցինք պարոն Հարությունյանին՝ հասկանալու, թե արդյոք կառավարությունը չի փոխել իր մոտեցումներն ու շարունակելու է քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ:
Դավիթ Հարությունյանը դրական պատասխան տվեց, նա հաստատեց, որ նշյալ խնդիրը շարունակում է մնալ կառավարության ուշադրության ներքո: Նախարարը նաև հաղորդեց, որ արդեն պատրաստվել է ու քննարկման փուլում է գտնվում համապատասխան նախագիծը. «Նախագիծը հոկտեմբերին կներկայացնենք հանրային քննարկման»,- նամակով տեղեկացրեց պարոն Հարությունյանը՝ հավելելով, որ աշխատողներին հնարավորությո՞ւն կտրվի տարվա ընթացքում ունենալ երկու անգամ ավելի երկար հանգիստ շաբաթվա վերջում, խոսքը «long weekend»-ների մասին է:
Դիտեք նաև այս թեմային առնչվող ռեպորտաժը՝
Իրավաբան.net