Այսօր Արդարադատոթյան ակադեմիայում տեղի ունեցավ Կառավաման խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում որոշվեց ռեկտորի ընտրությա հարցը:
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր ընտրվեց ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի խորհրդական, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Առաքելյանը:
Արդարադատությա ակադեմիայից մեզ տեղեկացրին, որ ռեկտորն ընտրվում է առնվազն 5 ձայների առկայությամբ:
Նշենք, որ այս պաշտոնին հավակնում էին երեք իրավաբաններ` Սարգիս Թորոսյանը, Թամարա Շաքարյանը և Սերգեյ Առաքելյանը:
Իրավաբան.net