Նպատակադրվել են սպանել Սյունիքի մարզպետին. գործը դատարանում է

Նախորդ տարի մայիս ամսին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձի գործն ուղարկվել է դատարան: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Գործը դատարան է ստացվել երեկ, դատաքննությունը կիրականացնի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ:

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն՝ Հենրիկ Ավագյանին և Գարեն Աթաջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, 20.05.2015 թ նպատակադրվել են սպանել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին,սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներից,քանի որ ավտոմեքենային անմիջականորեն դիպված 18 գնդակներից սրահում գտնված անձինքն չեն վնասվել:

Andranik Mnacakanyan

Դատավոր Անդրանիկ Մնացականյան

Հենիկ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ու 235-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Գարեն Աթաջանյանին մեղադրանք է առաջադրվել 38-34-104 հոդվածի 2-ւդ մասի 1-ին կետով, 235 հոդվածի 1-ին մասով ու 38-235 հոդվածի 1-ին մասով:

Այս երկու անձիք էլ նախկինում դատված չեն եղել, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գործին կցված է նաև 32 փաթեթ իրեղեն ապացույցներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել