Ոստիկանության պետի հրամանով ազատվել են զբաղեցրած պաշտոններից

2016թ. հունիսի 4-ին «Hraparak.am» ինտերնետային կայքի «Որտեղ է թաքնված «գաիշնիկը». ահա նա»վերտառությամբ հրապարակման մեջ նշվել էր, որ նույն օրն առավոտյան ՀՀ ոստիկանությանճանապարհային ոստիկանության պարեկային «Toyota Corolla» մակնիշի 524 II 01 hաշվառմանhամարանիշի ավտոմեքենայով ծառայություն իրականացնող տեսուչները Երևան-Սևանավտոմայրուղու՝ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղ տանող խաչմերուկի հատվածում դարանակալել ենգաճաճ թփերի հետևում, որպեսզի տեսանելի չլինեն անցնող տրանսպորտային միջոցներիվարորդներին:
Վերոնշյալի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանությաններքին անվտանգության վարչությունում կատարվել է ծառայողական քննություն:
Ծառայողական քննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությանճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի ծառայողներ ոստիկանությանմայոր Ա. Ֆարադյանը և նույն դասակի տեսուչ, ոստիկանության կապիտան Գ. Ավագյանը, ըստսահմանված գրաֆիկի, 2016թ. հունիսի  4-ին, ժամը 8:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում,ընդգրկված լինելով ծառայության այլ երթուղում, առանց ղեկավարությանը զեկուցելու, ինքնակամշեղվել են նշանակված երթուղուց, ինչով խախտել են ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 23-ի«Ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգը սահմանելու մասին» որոշման 13-րդկետի «բ» ենթակետի պահանջները:
Այսինքն` ոստիկանության մայոր Ա.Ֆարադյանը  և  ոստիկանության  կապիտան   Գ.Ավագյանը ոչպատշաճ են իրականացրել իրենց ծառայողական պարտականությունները՝ կատարելով արարք, որընախատեսված է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասով:
Վերջիններս ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի 2016 թ. հունիսի 27-ի հրամանովենթարկվել են կարգապահական տույժի` հայտարարվել է «նկատողություն»:
Միաժամանակ, ոստիկանության պետի մեկ այլ հրամանով՝ Ա. Ֆարադյանը և Գ. Ավագյանըազատվել են զբաղեցրած պաշտոններից և գրանցվել կադրերի ռեզերվում՝ ճանապարհայինոստիկանությունում նրանց հետագա ծառայության ոչ նպատակահարմար լինելուպատճառաբանությամբ:
ՀՀ ոստիկանություն
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել