Նախքան բանկոմատից օգտվելը, ստուգենք՝ կեղծի՞ք կա, թե՝ ոչ

Համացանցում տեսանյութ է տարածվել, որը ցուցադրում է, թե ինչպես Է հնարավոր ապօրինի կերպով չեզոքացել բանկոմատների անվտանգությունը և գումարներ հափշտակել:

Տեսանյութի հեղինակը անվտանգության աշխատակից, ամերիկացի Բենջամին Թեդեսքոն է, նա հանգստի է մեկնել Ավստրիա և երկրի մայրաքաղաքում՝ Վիեննայում, հայտնաբերել, որ բանկոմատի վրա ապօրինի կերպով տեղադրված է հատուկ սարք, որն էլ սկանավորում է անձանց բանկային տվյալները:

Անվտանգության աշխատակիցը տեսանյութ է նկարահանել ու բոլորին խորհուրդ է տալիս նախքան քարտը մուտքագրելը բանկոմատի մեջ, ստուգել՝ արդյոք որևէ անօրինական սարք դրված չի դրա վրա, թե՝ ոչ: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել