Ծեծի է ենթարկել ԼՂՀ ԱԺ պատգամավորը

՞Այսօր ծեծի է ենթարկվել ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր,  «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը: Նա այժմ գտնվում է  Ստեփանակերտի հիվանդանոցում. այս մասին Իրավաբան.net-ին ասաց Հայկ Խանումյանի կինը՝ Դիանա Մովսեսյանը:

Դ. Մովսեսյանն ասաց, որ ինքը Հայկին դեռ չի տեսել, նրա առողջական վիճակի մասին որևէ տեղեկություն չունի: Ինչ վերաբերում է միջադեպին, ապա Դ. Մովսեսյանը նշեց, որ Հայկը հարցազրույց կտա և կներկայացնի՝ ինչ և ինչպես է պատահել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել