Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 4-ի երեկոյան աշխատանքային այցով մեկնել է ԼՂՀ:
ԼՂՀ ՊԲ-ի հրամանատար, պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ Սեյրան Օհանյանն այցելել է ղարաբաղա-ադրբեջանական համակարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ստարաբաժանումներ պաշտպանական դիրքեր: Հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարները Մատաղիս-Թալիշ հատվածի առաջապահ դիրքերում հետևել են մարտական ծառայության իրականացմանը, ընթացիկ ինժեներական աշխատանքներին, քննարկել են զորքերի պատրաստությանն առնչվող խնդիրներ, ծանոթացել են դիրքապահ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին: Հունիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային այցի շրջանակում ՊԲ հրամկազմի ներկայացուցիչներ ուղեկցությամբ եղել է սահմանագծի տարբեր հատվածներում և առաջապահ դիրքերում, լսել է հրամանատարների զեկույցները և նախանշել մարտական ծառայության իրականացման ու զորքերի փոխգործակցությանն առնչվող աշխատանքային խնդիրներ:
Այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշված խնդիրները քննարկել է նաև ԼՂՀ ղեկավարության հետ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: