Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել ընդդեմ Ռուսաստանի

Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճռի ոուսական Вечерний Новочеркасск թերթի գլխավոր խմբագիր Յելենա Նադկոտայի դատապարտումը խախտել է նրա ազատ արտահայտման իրավունքը: Փոխանցում է The Guardian-ը:

Թերթի գլխավոր խմբագիրը 2004թ.-ին մեղավոր էր ճանաչվել քաղաքական գործիչներից մեկին վիրավորելու համար: Նշված հոդվածը պատրաստած լրագրողը նույնպես դատապարտվել էր: ՄԻԵԴ-ը վճռել է, որ Ռուսաստանի դատարանին չի հաջողվել պատշաճ կերպով հակադրել Նադկոտայի ազատ արտահայտման իրավունքը քաղաքական գործչի՝ սեփական հեղինակությունը հարգելու իրավունքի հետ: Քրեական գործը հարուցվել էր թերթում հրապարակված հոդվածից հետո, որտեղ նշվում էր, որ «Ալթայից ինչ-որ գողական հեղինակություն հարմարավետ բարձր պաշտոն է զբաղեցրել վերևներում» այնուհետև նշվել էր Մ․Վ․-ն, ով այն ժամանակ զբաղեցնում էր Նովոչերկասսկի քաղաքապետի պաշտոնը։

Վերջինս մեղադրանք էր ներկայացրել Նադկոտայի և լրագրողի դեմ՝ իրեն վիրավորելու համար։ Դատարանի վճռով լրագրողը մեղավոր է ճանաչվել և նրա նկատմամբ նշանակվել է 10,000 ռուբլի տուգանք, իսկ Նադկոտան, համարվելով հանցանքի մասնակից, տուգանվել է 50.000 ռուբլի գումարի չափով:

Վճիռը չի փոփոխվել բողոքարկման արդյունքում, ուստի Նադկոտան 2005թ-ին դիմել է ՄԻԵԴ՝ պնդելով, որ վճիռը խախտել է իր ազատ արտահայտվելու իրավունքը, որը սահմանված է Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով:

Ստրասբուրգի դատարանը վճռել է, որ թերթի հոդվածի նպատակը քաղաքապետի կոռուպցիոն գործունեությունը քննադատելն էր, որը նաև հանրության ուշադրության կենտրոնում է եղել: Իսկ Նադկոտայի դատապարտումը բացասական ազդեցություն կարող է ունենալ խոսքի ազատության իրավունքի իրացման վրա: Ինչ վերաբերում է նշանակված տուգանքին, այն գերազանցում է նախատեսվածի չափը: Ուստի դատարանը պարտադրել է Ռուսաստանին 4000 եվրո վճարել Նադկոտային որպես վնասի փոխհատուցում և ևս 1992 եվրո դատական ծախսերի համար:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել