Վարչապետը հայտարարեց` պատերազմը ստիպում է վերանայել բարեփոխումների ծրագրերը

«Ապրիլյան քառօրյա պատերազմը շատ հարցեր, մտահոգություններ, նաև անհարգի կոսմոպոլիտ քաղաքական գործիչներ հանեց ի հայտ մեր հանրությանը»,- ԱԺ-ում այսօր հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նրա կարծիքով՝ քննարկելու, քննադատելու ու մտահոգվելու շատ խնդիրներ կան հասարակության և քաղաքական իշխանության շրջանակներում: Ըստ նրա կառավարությունը նայում է դեպի ապագային՝ չփորձելով մոռանալ անցյալը. «Մենք պետք է լինենք շատ զգոն և պատասխանատու: Մենք ապագայում հանդես ենք գալու մեծ և համապարփակ հայտարարությամբ և այն բոլոր բարեփոխումները, որ պետք է իրականացվեն 2016թ., ապա դրանք վերանայվելու է, մենք նոր փոփոխություններ ենք կատարելու ռազմավարության մեջ ու կներկայացնենք»,- ասաց նա:

Նա նաև հավելեց, որ այս իրավիճակը հարկավոր չէ օգտագործելով՝ զբաղվելով պոպուլիզմով. «Դրա հետևանքները չեն կարող լինել արդյունավետ, դրական ելք չունեն մեր պետության համար: Սա դաս էր, որ Սփյուռքը, Հայաստանը և Արցախը միասնական են, երբ որ կա խնդիր: Այդ խոսքերը պետք է վերածել գործի: Ես կոչ եմ անում ԱԺ-ի քաղաքական ուժերին հավաքվել ու քննարկել՝ առանց մամուլի, ինչո՞ւ, որովհետև հենց մամուլը տեսնում եք, խոսափողը տեսնում եք, միանգամից այլ մարդ եք դառնում, սա բոլորիդ չի վերաբերում»,- եզրափակեց վարչապետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել